Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-08-ից մինչև 2006-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 18 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Հոդված 301. Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը

գործել է մինչև 2006-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 301. Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը

1. Անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

2. Շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

3. Պետական գրանցման կարգը և գրանցումից հրաժարվելու հիմքերը սահմանվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։