Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 11 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 112. Օպերատորի կանոնադրական կապիտալը և ընդհանուր կապիտալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 112. Օպերատորի կանոնադրական կապիտալը և ընդհանուր կապիտալը

1. Օպերատորի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, հաշվարկման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

2. Օպերատորի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:

3. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթը և Կենտրոնական բանկի սահմանած այլ տարրեր:

4. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Նորմատիվների հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրացուցիչ կապիտալի մասնակցությունն ընդհանուր կապիտալի հաշվարկում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։