Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 142. Օպերատորի կողմից կիրառվող տույժերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 142. Օպերատորի կողմից կիրառվող տույժերը

1. Օպերատորը շուկայի կանոններով սահմանված կարգով սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի և շուկայի կանոնների պահանջների խախտման համար շուկայի մասնակցի և հաշվետու թողարկողի նկատմամբ կարող է կիրառել տույժեր` շուկայի կանոններով սահմանված կարգով և չափերով:

2. Անձը, որի նկատմամբ կայացվել է տույժ կիրառելու որոշում, իրավունք ունի որոշումն իրեն հանձնելու պահից` 10 աշխատանքային օրվա ընթացքում, այն բողոքարկելու դատարանում կամ սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով և շուկայի կանոններով սահմանված կարգով օպերատորի կողմից ձևավորված արբիտրաժային տրիբունալում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տույժերի նշանակման վերաբերյալ որոշման բողոքարկումը չի կասեցնում դրանց կիրառումը:

4. Օպերատորը պարտավոր է շուկայի կանոններով սահմանված կարգով հրապարակել տեղեկատվություն տույժի կիրառման փաստի, ժամանակի, խախտման բնույթի և խախտումը թույլ տված անձի ինքնության վերաբերյալ, իսկ եթե տույժը բողոքարկվում է դատարանում, ապա նաև դատարանի վճիռը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։