Հոդված 83. Հաշվետվությունների հրապարակումը
Հոդված 83. Հաշվետվությունների հրապարակումը
1. Ներդրումային ընկերությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` չորսամսյա ժամկետում, հրապարակել աուդիտորական եզրակացությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները: Սույն մասի իմաստով հրապարակում է համարվում ինտերնետային կայքում տեղեկությունների հրապարակումը:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջելու ներդրումային ընկերություններից իրենց ինտերնետային կայքում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով, հաճախականությամբ և կարգով հրապարակել նաև այլ տեղեկություններ, բացառությամբ առևտրային կամ այլ գաղտնիք կազմող կամ ծառայողական տեղեկությունների:
3. Հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է մատչելի լինեն ներդրումային ընկերության գտնվելու վայրում, նրա մասնաճյուղերում և ներկայացուցչություններում:
(83-րդ հոդվածը փոփ. 16.04.26 ՀՕ-157-Ն)