Անցնել բովանդակությանը
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸԳլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 20. Հետգնման պարտավորությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Հետգնման պարտավորությունը

1. Եթե տեղաբաշխողը տեղաբաշխման ընթացքում ներկայացնում է ազդագրի լրացում, որը կապված է ազդագրում ներառված տեղեկատվության էական փոփոխության, նոր էական հանգամանքի կամ փաստի ի հայտ գալու հետ, ապա նա ներդրողի պահանջով պարտավոր է չեղյալ համարել ներդրողի տված ակցեպտը և հետ վերադարձնել բաժանորդագրության ընթացքում նրանից ստացված միջոցները կամ հետ գնել մինչև լրացման ներկայացումը ներդրողին վաճառված արժեթղթերը՝ առնվազն նրա կողմից արժեթղթերի ձեռքբերման գնով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը գործում է նաև առաջարկվող արժեթղթերի վերջնական գնի և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման դեպքում, երբ սույն օրենքով նախատեսված դեպքերում ազդագիրը չի պարունակում առաջարկվող արժեթղթերի վերջնական գնի և դրանց քանակի վերաբերյալ տեղեկություններ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հետգնման պահանջը պետք է տեղաբաշխողին ներկայացվի գրավոր: Հետգնման պահանջի ներկայացման ժամկետը չի կարող ավելի կարճ լինել, քան 5 աշխատանքային օրը՝ ազդագրի լրացման հրապարակումից հետո:

4. Արժեթղթերի հետգնումը և տեղաբաշխման ընթացքում ստացված միջոցների վերադարձն իրականացվում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը ներկայացնելուց հետո` առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։