Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 138. Տեղեկատվության ներկայացման և բացահայտման պարտավորությունից ազատելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 138. Տեղեկատվության ներկայացման և բացահայտման պարտավորությունից ազատելը

1. Օպերատորին տեղեկատվություն ներկայացնելու կամ տեղեկություններ հրապարակելու պարտականություն ունեցող անձը շուկայի կանոններով սահմանված հիմքերով, կարգով և օպերատորի թույլտվությամբ կարող է ազատվել այդպիսի պարտականությունից: Օպերատորը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին նման թույլտվություն տալու վերաբերյալ:

2. Կենտրոնական բանկը կարող է իր կարգադրությամբ պարտավորեցնել օպերատորին ուժը կորցրած ճանաչել սույն հոդվածի 1-ին մասում նշված թույլտվությունը, եթե Կենտրոնական բանկի կարծիքով այդպիսի թույլտվության տրամադրումն արդարացված չէ ներդրողների շահերի պաշտպանության, շուկայի կամ թողարկողի ֆինանսական վիճակի տեսանկյունից:

3. Եթե Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասում նշված թույլտվության տրամադրման վերաբերյալ տեղեկացման ստացման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում չի արձակում սույն հոդվածի 2-րդ մասում նշված կարգադրությունը, ապա Կենտրոնական բանկի համաձայնությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված թույլտվության տրամադրմանը համարվում է տրված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։