Հոդված 170. Ներքին կանոններ սահմանելու պարտականությունը
Հոդված 170. Ներքին կանոններ սահմանելու պարտականությունը
1. Հաշվետու թողարկողը պարտավոր է սահմանել ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման և դրանց բացահայտման գործընթացը կարգավորող ներքին կանոններ:
2. Հաշվետու թողարկողը պարտավոր է սահմանել թողարկողի ղեկավար անձանց, այլ աշխատակիցների և նշանակալից մասնակիցների կողմից թողարկողի արժեթղթերով գործարքներ կնքելու գործընթացը կարգավորող ներքին կանոններ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված ներքին կանոններ սահմանելու պարտականությունը տարածվում է նաև այլ անձանց վրա, որոնք իրենց գործառույթների իրականացման, պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ տիրապետում են ներքին տեղեկությունների:
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձինք պարտավոր են սույն հոդվածով սահմանված ներքին կանոնները Կենտրոնական բանկի պահանջով ներկայացնել Կենտրոնական բանկ՝ այդ պահանջն ստանալու պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում: