Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 129. Գործարքները շուկայում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 129. Գործարքները շուկայում

1. Ներդրողների պաշտպանության և արժեթղթերի արդար գնագոյացման ապահովման նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու շուկայում առևտրին արժեթղթի թույլտվության և վաճառքի պարտադիր պայմաններ և պահանջներ:

2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց արգելվում է շուկայում արժեթղթով որևէ գործարք կատարել՝ ի խախտումն սույն օրենքի, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի և դրանց համապատասխան ընդունված` շուկայի կանոնների, իսկ օպերատորին արգելվում է թույլատրել նման գործարքը կամ չհետապնդել նման խախտումը:

3. Շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթն արգելվում է վաճառել տվյալ շուկայից դուրս, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջից բացառություններ հետևյալ դեպքերի համար`

1) մասնավոր գործարքների համար, այն է` այնպիսի գործարքների, որոնց կողմերը նախապես հայտնի են.

2) արժեթղթերի տեղաբաշխման շրջանակներում տեղաբաշխողների կողմից իրականացվող գործարքների համար.

3) շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթն այլ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության և վաճառելու դեպքերի համար:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում բացառություն կազմող որևէ գործարք է կատարվում շուկայից դուրս ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից կամ նրա միջոցով, ապա վերջինս պարտավոր է այդ գործարքի գինը և նկարագրությունը ներկայացնել օպերատորին՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով: Այդ տեղեկատվությունը հրապարակվում է օպերատորի կողմից:

6. Շուկայում արժեթղթի առուվաճառքի պայմանագիրը (գործարքը) համարվում է կնքված` շուկայում արված առաջարկը շուկայի կանոնների համաձայն ընդունելու պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։