Անցնել բովանդակությանը
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸԳլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 24. Օտարերկրյա պետությունում առաջարկի վերաբերյալ տեղեկացման պարտականությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Օտարերկրյա պետությունում առաջարկի վերաբերյալ տեղեկացման պարտականությունը

1. Թողարկողը պարտավոր է տեղեկացնել Կենտրոնական բանկին իր թողարկած արժեթղթերի` օտարերկրյա պետությունում առաջարկի վերաբերյալ՝ Կենտրոնական բանկ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) առաջարկն իրականացնելու պետության իրավասու մարմնի կողմից թողարկողին տրված՝ ազդագրի հրապարակման թույլտվությունը հավաստող փաստաթղթի պատճենը.

2) ազդագրի պատճենը.

3) առաջարկի հետ կապված այլ փաստաթղթերի պատճենները, որոնք ներկայացվել են տեղաբաշխումն իրականացնելու պետության իրավասու մարմին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն առաջարկն իրականացնելու պետության իրավասու մարմնի կողմից ազդագրի հրապարակման թույլտվությունը հավաստող փաստաթղթի ստացման պահից` 10 օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։