ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 139. Շուկան վերահսկելու օպերատորի պարտականությունը
Հոդված 139. Շուկան վերահսկելու օպերատորի պարտականությունը
1. Օպերատորը պարտավոր է վերահսկել շուկայում գնագոյացումը և գործարքների կնքումը՝ ներքին տեղեկատվության օգտագործմամբ, գնային չարաշահմամբ և իրավական ակտերի խախտումով կնքված գործարքները բացահայտելու և կանխարգելելու նպատակով:
2. Օպերատորը շուկայի մասնակիցներին և հաշվետու թողարկողներին վերահսկում է օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով և շուկայի կանոններով նախատեսված սահմաններում և կարգով:
3. Օպերատորն իրավունք ունի ստուգելու շուկայի մասնակիցների՝ շուկայում մասնակցելու` վերջիններիս իրավունքի հետ կապված փաստաթղթերը և պահանջելու նրանցից տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են վերահսկողության իրականացման համար: Օպերատորն ունի նույնպիսի իրավունքներ նաև հաշվետու թողարկողների նկատմամբ: