Անցնել բովանդակությանը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 9 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 92. Ներդրումային ընկերության լուծարման ընթացակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 92. Ներդրումային ընկերության լուծարման ընթացակարգը

1. Ներդրումային ընկերության կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովին հանձնել ներդրումային ընկերության կապարակնիքը, ձևաթղթերը, փաստաթղթերը, նյութական և այլ արժեքներ:

2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է Կենտրոնական բանկ՝ լուծարվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ներդրումային ընկերություն» բառերը: Կենտրոնական բանկը դիմումը ստանալու պահից եռօրյա ժամկետում լուծարվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն՝ ներառելով «լուծարվող ներդրումային ընկերություն» բառերը:

3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լուծարվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո` 15-օրյա ժամկետում, փոխել լուծարվող ներդրումային ընկերության կապարակնիքը, ձևաթղթերը՝ ներառելով «լուծարվող ներդրումային ընկերություն» բառերը:

4. Լուծարային հանձնաժողովը մինչև պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը՝

1) հաշվեգրում և գնահատում է լուծարվող ներդրումային ընկերության ակտիվներն ու պասիվները.

2) ձեռնարկում է ներդրումային ընկերության բոլոր պարտատերերին հայտնաբերելու և ներդրումային ընկերության դեբիտորական պարտքերը ստանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ.

3) միջոցներ է ձեռնարկում լուծարվող ներդրումային ընկերության ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.

4) միջոցներ է ձեռնարկում լուծարվող ներդրումային ընկերության նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ.

5) որոշում է ներդրումային ընկերության պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը:

5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, կազմում, հաստատում և ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝

1) լուծարվող ներդրումային ընկերության գույքի կազմի մասին.

2) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում՝ ներդրումային ընկերության հաշվեկշռում արտացոլված կամ ներդրումային ընկերությանը ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքով սահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.

3) պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մասին.

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշռի վերաբերյալ հրապարակային ծանուցման նույնականացման համարը կամ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաև հրապարակային ծանուցման հղումը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 93-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հրապարակման օրվանից:

(92-րդ հոդվածը փոփ. 08.06.09 ՀՕ-145-Ն, 19.03.12 ՀՕ-72-Ն, 16.04.26 ՀՕ-157-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։