Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 125. Հաշվետու թողարկողի պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 125. Հաշվետու թողարկողի պարտականությունները

1. Հաշվետու թողարկողը պարտավոր է կատարել սույն օրենքի 124-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պարտավորությունները:

2. Հաշվետու թողարկողի ղեկավարները և այլ աշխատակիցները, ինչպես նաև թողարկողին հսկող անձինք պարտավոր են հետևել ազնիվ և բարեխիղճ առևտրի սկզբունքներին տվյալ արժեթղթերով գործարքներ կատարելիս:

3. Հաշվետու թողարկողները, ի հավելումն սույն օրենքի 126-րդ հոդվածով սահմանված պահանջների, պարտավոր են տարեկան հաշվետվությունը հրապարակելուց հետո Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել նախորդ տարվա ընթացքում սույն օրենքով, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված հրապարակված տեղեկատվության մասին հաշվետվություն: Հաշվետվությունը պետք է հղումներ պարունակի ներկայացված տեղեկատվության ձեռքբերման աղբյուրների մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված պահանջը չի կիրառվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված արժեթղթերի թողարկողների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։