Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 141. Օպերատորի հաշվետվությունները

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 141. Օպերատորի հաշվետվությունները

1. Օպերատորը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ, այդ թվում՝ իր եռամսյակային և անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով, կարգով և ժամկետներում:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջելու օպերատորի, առևտրի մասնակիցների, հաշվետու թողարկողների կամ նրանց գործունեության վերաբերյալ ցանկացած այլ հաշվետվություն, տեղեկանք կամ բացատրություն, որն անհրաժեշտ է իր՝ սույն օրենքով սահմանված իրավասությունն իրականացնելու համար:

3. Օպերատորը սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահանջը ստանալու պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։