Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸԳլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 7. Արժեթղթերի ձևին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 7. Արժեթղթերի ձևին ներկայացվող պահանջները

1. Հրապարակային առաջարկի կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության ենթակա ըստ ներկայացնողի արժեթուղթ թողարկել, վաճառել կամ վաճառելու առաջարկ անել կամ նման արժեթուղթ գնելու առաջարկի հրավերն արգելվում է:

2. Թղթային ձև ունեցող արժեթղթերը, որոնք պետք է հրապարակայնորեն առաջարկվեն հանրությանը կամ թույլատրվեն կարգավորվող շուկայում առևտրին, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից վերածվում են ոչ թղթային ձևի (ապանյութականացում) կամ իմոբիլիզացվում են մինչև արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման գործընթացը սկսելը կամ մինչև արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության համար դիմելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։