Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 14 · ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ

Հոդված 145. Բորսայի կանոնները

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 145. Բորսայի կանոնները

Սույն օրենքի 115-րդ հոդվածով սահմանված շուկայի կանոններից բացի, բորսայի կանոնները պետք է սահմանեն նաև՝

1) արժեթղթերի ցուցակման, ցուցակման կասեցման և ապացուցակման հիմքերը, պայմանները և ընթացակարգը.

2) ցուցակված արժեթղթերի թողարկողների պարտականությունները բորսայի օպերատորի նկատմամբ.

3) բորսայի անդամության շնորհման կամ դադարեցման հիմքերը, պայմանները և ընթացակարգը.

4) բորսայի անդամների իրավունքներն ու պարտականությունները բորսայի օպերատորի, մյուս անդամների, ինչպես նաև հաճախորդների կամ պարտատերերի նկատմամբ.

5) արժեթղթերի ցուցակման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն ունեցող անձանց, օպերատորի կառավարման մարմնի կամ այդ մարմնի անդամների իրավունքները, պարտականությունները, ընտրության կամ նշանակման կարգը և պայմանները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։