Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 18 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ

Հոդված 178. Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերը և բաժնետերերը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 178. Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերը և բաժնետերերը

1. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրության փոփոխության, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի նվազեցման, վերակազմակերպման և լուծարման համար պահանջվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:

2. Կենտրոնական դեպոզիտարիան չի կարող թողարկել արտոնյալ բաժնետոմսեր:

3. Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի գրավադրումն արգելվում է:

4. Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցության ձեռքբերման նկատմամբ տարածվում են սույն օրենքի 54-57-րդ հոդվածների դրույթները:

5. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն լինել Կենտրոնական դեպոզիտարիայի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոսից ավելի սեփականատեր կամ Կենտրոնական դեպոզիտարիայի վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունենալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։