Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 3 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 25. Ներդրումային ծառայությունները

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 25. Ներդրումային ծառայությունները

1. Սույն օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ են համարվում անձի կողմից՝

1) հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը.

2) իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը.

3) արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին.

4) իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը.

5) արժեթղթերի փաթեթի կառավարումը.

6) արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:

2. Անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված գործունեության իրականացումը չի համարվում ներդրումային ծառայությունների մատուցում, եթե դա կրում է ոչ պարբերական բնույթ և տվյալ անձի հիմնական գործունեության մաս չի կազմում: Ներդրումային ծառայությունների մատուցում չի համարվում նաև «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ֆոնդերի գործունեությունը:

(25-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-271-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։