Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 9 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 90. Ներդրումային ընկերության լուծարումը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում)

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 90. Ներդրումային ընկերության լուծարումը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում)

1. Ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու ներդրումային ընկերության լուծարման մասին, եթե ներդրումային ընկերությունը կատարել է ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները, և ներդրումային ընկերությունն ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար:

2. Ընդհանուր ժողովի որոշմամբ ներդրումային ընկերության լուծարման դեպքում ընդհանուր ժողովի կողմից ընդունվում է որոշում՝ նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին: Այդ որոշման հիման վրա ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննարկում է ներդրումային ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը և որոշում է ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել ներդրումային ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է վտանգել ներդրումային ընկերության հաճախորդների իրավունքները և օրինական շահերը, կամ ներդրումային ընկերությունը չի կարողանա պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները:

5. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ներդրումային ընկերությանը լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում ներդրումային ընկերությունը միջոցներ է ձեռնարկում իր հաճախորդների հետ կնքված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ:

6. Հաճախորդների հետ կնքված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել:

7. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո ներդրումային ընկերությունը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

8. Կենտրոնական բանկի խորհուրդը 30-օրյա ժամկետում քննում է ներդրումային ընկերության լուծարման թույլտվություն ստանալու դիմումը և որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

9. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու դիմումը, եթե առկա են ներդրումային ծառայությունների մատուցումից բխող պարտավորություններ, կամ ներդրումային ընկերությունն ի վիճակի չի լինի բավարարել իր այլ պարտատերերի պահանջները:

10. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև ներդրումային ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։