Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 3 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 27. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 27. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք

1. Ներդրումային ընկերություններին վերաբերող կամ նրանց համար սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավական նորմերը տարածվում են նաև օտարերկրյա ներդրումային ընկերությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ իրավական նորմի էությունից ակնհայտորեն բխում է, որ խոսքը չի կարող վերաբերել օտարերկրյա ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղին:

2. Ներդրումային ծառայությունները և սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետում նշված ոչ հիմնական ծառայությունը կարող են մատուցել միայն՝

1) ներդրումային ծառայություններ մատուցող անձինք.

2) սույն օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածներում նշված անձինք և մարմինները:

3. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերով սահմանված ոչ հիմնական ծառայությունները կարող են մատուցել նաև այլ անձինք:

3.1. Վարկային կազմակերպությունները կարող են իրականացնել ներդրումային ծառայություններ, ինչպես նաև սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ոչ հիմնական ծառայություններ բացառապես «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասի շրջանակներում:

4. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման կանոններ և պահանջներ:

(27-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-134-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։