Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 15 · ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 149. Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները և դրանց փոփոխումը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 149. Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները և դրանց փոփոխումը

1. Արժեթղթերը հանձնելու առաջարկի ժամկետը չի կարող պակաս լինել 15 օրից և ավելի` 60 օրից:

2. Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները պետք է նույնը լինեն տվյալ դասի արժեթղթերի բոլոր սեփականատերերի համար: Այդ առաջարկի կապակցությամբ արժեթղթերի սեփականատերերին հայտարարություններ տրամադրելու դեպքում տվյալ դասի արժեթղթերի բոլոր սեփականատերերին պետք է տրամադրվեն նույն հայտարարությունները:

3. Արժեթուղթը հանձնելու առաջարկն ընդունած անձն իրավունք ունի հետ կանչելու իր ակցեպտը՝ հանձնելու առաջարկի (դրանում փոփոխության) հրապարակման օրվանից հետո ցանկացած պահին՝ մինչև առաջարկի ժամկետի ավարտը:

4. Արժեթղթերը հանձնելու առաջարկը ներկայացրած անձը կարող է փոփոխել արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները մինչև դրա ժամկետի ավարտը՝ մեծացնելով արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցման չափը կամ երկարաձգելով առաջարկի ժամկետը: Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները փոփոխելու համար արժեթղթերը հանձնելու առաջարկ ներկայացրած անձը պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը՝ ներկայացնելով հայտարարագրի լրացում: Կենտրոնական բանկն առաջարկի պայմանների փոփոխության նախնական համաձայնությունը տալու կամ դրա տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտարարագրի լրացումն ստանալու պահից` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնության տրամադրումը, եթե լրացմամբ ներկայացված փոփոխությունները վատթարացնում են արժեթղթերի սեփականատերերի դիրքերը՝ առաջարկի սկզբնական պայմանների համեմատությամբ: Արժեթղթերը հանձնելու առաջարկով հանդես եկող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու պահից` 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել արժեթղթերը հանձնելու առաջարկի փոփոխությունները:

5. Եթե արժեթղթերը հանձնելու առաջարկը ներկայացրած անձը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով փոփոխում է արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները մինչև դրա ժամկետի ավարտը՝ մեծացնելով արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցման չափը, ապա նա պարտավոր է հատուցման մեծացված չափը վճարել հանձնված բոլոր արժեթղթերի դիմաց (իսկ եթե հատուցման նախկին չափն արդեն վճարված է, ապա վճարել դրանց տարբերությունը)՝ անկախ այն հանգամանքից, որ այդ արժեթղթերը հանձնվել և ընդունվել են մինչև տվյալ փոփոխության հրապարակումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։