Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 7 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

Հոդված 73. Կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 73. Կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափը

1. Կենտրոնական բանկը սահմանում է ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը՝ որոշակի գումարների ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:

2. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաև այն ժամկետը, որի ընթացքում ներդրումային ընկերությունները պարտավոր են լրացնել կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափերը, ընդ որում՝ տվյալ ժամկետը չի կարող մեկ տարուց պակաս լինել:

3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել նոր ստեղծվող ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ՝ որոշակի գումարի ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել նոր ստեղծվող ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ: Կենտրոնական բանկի կողմից նոր ստեղծվող ներդրումային ընկերությունների համար սահմանվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։