Հոդված 35. Բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը
Հոդված 35. Բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը
(վերնագիրը լրաց. 22.12.10 ՀՕ-271-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-134-Ն)
1. Բանկերը, ներդրումային ֆոնդի կառավարիչները կարող են մատուցել ներդրումային ծառայություններ` առանց ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի:
2. Բանկը ներդրումային ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով բանկերի նկատմամբ սահմանելու լրացուցիչ պահանջներ՝ վերջիններիս կառուցվածքում ներդրումային ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով:
4. (մասն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-134-Ն)
5. Ներդրումային ֆոնդի կառավարիչը ներդրումային ծառայությունների և ոչ հիմնական ծառայությունների իրականացման համար պետք է, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ունենա Կենտրոնական բանկի տված համապատասխան թույլտվություն:
(35-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-271-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-134-Ն)