Հոդված 209. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը
Հոդված 209. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը
1. Սույն օրենքը և արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու հետևյալ պատասխանատվության միջոցները՝
1) նախազգուշացում՝ խախտումն ուղղելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարականով (այսուհետ նաև՝ նախազգուշացում).
2) տուգանք.
3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում.
4) մասնագիտական որակավորումից զրկում:
Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքանչյուր խախտման համար նախազգուշացման հետ միաժամանակ կիրառելու նաև տուգանք:
2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Սույն օրենքի 162-րդ հոդվածի և 171-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջացնում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվություն, եթե այդ գործողությունները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենքին համապատասխան:
4. «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կարգով:
(209-րդ հոդվածը լրաց. 06.12.16 ՀՕ-210-Ն, 29.05.25 ՀՕ-163)