Հոդված 11. Ազդագրի ստորագրումը
Հոդված 11. Ազդագրի ստորագրումը
1. Ազդագրում ներառված տեղեկությունների ճշգրտությունը և լիարժեքությունը հավաստվում են թողարկողի տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամների մեծամասնության, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի (եթե թողարկողի կառուցվածքում վարչություն կամ գործադիր այլ մարմին է նախատեսված, ապա դրա բոլոր անդամների) ստորագրություններով:
2. Ազդագրում հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ ցանկացած այլ փորձագետի մասնագիտական կարծիքն օգտագործելու կամ այդ նպատակով նրանցից մասնագիտական կարծիք (եզրակացություն, հաշվետվություն) ստանալու դեպքում այդ կարծիքը պետք է ստորագրվի նրանց կողմից և ամբողջությամբ ներառվի ազդագրի մեջ` կարծիքը պատրաստած անձի գրավոր համաձայնությամբ, որը պետք է կցվի ազդագրին: Ազդագրում ներառվող ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկությունների ճշգրտությունը և լիարժեքությունը հավաստվում է անկախ աուդիտորական եզրակացությամբ: