ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 132. Սնանկության հատուկ պայմանները
Հոդված 132. Սնանկության հատուկ պայմանները
1. Անվճարունակ հաշվետու թողարկողի կամ ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվճարունակության կառավարիչը կամ լուծարային կառավարիչը շարունակում է ապահովել ընկերության կողմից շուկայի կանոնների պահպանումը:
2. Սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով ձևավորված երաշխիքային հիմնադրամին ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից կատարված հատկացումները չեն ներառվում ներդրումային ծառայություններ մատուցող անձի և երաշխիքային հիմնադրամի միջոցները տիրապետող անձի լուծարային միջոցների մեջ: