Հոդված 147. Ցուցակման պայմանները
Հոդված 147. Ցուցակման պայմանները
1. Բորսայում կարող են ցուցակվել միայն այն արժեթղթերը, որոնք և որոնց թողարկողները բավարարում են սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և բորսայի կանոններով սահմանված պահանջները:
2. Ցուցակման դեպքում արժեթուղթը և դրա թողարկողը պետք է բավարարեն առնվազն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները, որոնք պետք է սահմանեն՝
1) թողարկողի նկատմամբ պահանջները, ներառյալ՝ պահանջներ թողարկողի իրավական վիճակի, կապիտալի և ֆինանսական դրության, թողարկողի կառավարման մարմինների, թողարկողի գործունեության և դրա պայմանների նկատմամբ.
2) արժեթղթերի նկատմամբ պահանջները, ներառյալ՝ դրանց իրավական վիճակի, ազատ շրջանառության հատուկ կանոնների, հրապարակային առաջարկի, նույն դասի արժեթղթերի ցուցակման և արժեթղթի ձևի նկատմամբ.
3) օտարերկրյա թողարկողների կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ պահանջները.
4) այլ պահանջներ, ներառյալ՝ պահանջներ ցուցակված պարտքային արժեթղթերի նվազագույն արժեքի և փոխարկելի պարտատոմսերի ցուցակման պայմանների նկատմամբ: