Հոդված 190. Ծառայությունների գների կարգավորումը
Հոդված 190. Ծառայությունների գների կարգավորումը
1. Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների գները կարգավորում է Կենտրոնական բանկը: Կենտրոնական բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի կամ իր նախաձեռնությամբ սահմանում է Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների գների առավելագույն չափերը:
2. Կենտրոնական բանկի սահմանած գների առավելագույն չափերը պետք է հնարավորություն ընձեռեն ծածկել մատուցվող ծառայության ողջամիտ ինքնարժեքը և թույլատրել շահութաբերության այնպիսի տոկոս, որը կապահովի քլիրինգի և վերջնահաշվարկների համակարգի զարգացումը:
3. Ծառայությունների գները և պայմանները հրապարակային են: Զեղչված գներից օգտվելու հնարավորությունը, որը համապատասխանում է նման գներից օգտվելու իրավունք ունեցող անձանց համար սահմանված չափանիշներին, պետք է հավասարաչափ ընձեռվի ցանկացած անձի: