Հոդված 91. Ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովը
Հոդված 91. Ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովը
1. Ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովը ստեղծվում է ներդրումային ընկերության լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում:
2. Լուծարային հանձնաժողովը ստեղծվում է ներդրումային ընկերությունը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով:
3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ստացած անձինք:
4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ ներդրումային ընկերության գործադիր մարմինը, եթե ներդրումային ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
5. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող ներդրումային ընկերության կառավարման լիազորությունները:
6. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից 5-օրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և ծանուցում է Կենտրոնական բանկին ներդրումային ընկերության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել 60 օրից:
7. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
(91-րդ հոդվածը փոփ. 16.04.26 ՀՕ-157-Ն)