Հոդված 197.1. «Կրիպտոակտիվ» հասկացությունը բավարարող արժեթղթերի պահառության նկատմամբ առանձնահատուկ պահանջները
Հոդված 197.1. «Կրիպտոակտիվ» հասկացությունը բավարարող արժեթղթերի պահառության նկատմամբ առանձնահատուկ պահանջները
1․ Ի լրումն սույն օրենքով արժեթղթերի պահառության նկատմամբ սահմանված պահանջների՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությունը բավարարող արժեթղթերի պահառության նկատմամբ կիրառվում են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 52-րդ հոդվածով սահմանված պահանջները: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված՝ սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ՝ այդ թվում՝ հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի առանձնահատկությունները:
(197.1-ին հոդվածը լրաց. 29.05.25 ՀՕ-163-Ն)