ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 9 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 85. Ներդրումային ընկերության վերակազմակերպումը
Հոդված 85. Ներդրումային ընկերության վերակազմակերպումը
1. Ներդրումային ընկերությունը կարող է վերակազմակերպվել բացառապես մեկ այլ ներդրումային ընկերության հետ միացման կամ վերակազմավորման միջոցով:
2. Ներդրումային ընկերության վերակազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
3. Ներդրումային ընկերությունը կարող է միանալ միայն մեկ այլ ներդրումային ընկերությանը: