Հոդված 22. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը
Հոդված 22. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը
1. Իրավասու մարմինների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի և(կամ) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացված մասնավոր կյանքի տվյալները գաղտնի են: Արգելվում է առանց ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի համաձայնության զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով նրանց վերաբերյալ այնպիսի տեղեկության հրապարակումը, որը թույլ կտա բացահայտել նրանց ինքնությունը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Ոստիկանության իրավասու ծառայողներին, աջակցության կենտրոնի և ապաստարանի աշխատակիցներին արգելվում է հրապարակել ապաստարանում տեղավորված՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ գտնվող անձանց գտնվելու վայրը կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել նրանց գտնվելու վայրը:
3. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, իսկ դրա հետևանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:
(22-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-198-Ն, փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն)
(26.06.23 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)