Հոդված 14. Բնության հատուկ պահպանվող տարածքների մշտադիտարկումը
Հոդված 14. Բնության հատուկ պահպանվող տարածքների մշտադիտարկումը
1. Հանրապետական կամ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մշտադիտարկման իրականացումը ֆինանսավորվում է համապատասխանաբար պետական բյուջեից, համայնքային բյուջեից, ինչպես նաև տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքներում թույլատրելի գործունեության և սպասարկման վճարներից առաջացած ֆինանսական միջոցների, հովանավորչական, նվիրատվական և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված ֆինանսական այլ միջոցների հաշվին:
2. Հանրապետական և տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մշտադիտարկումը համապատասխանաբար իրականացվում է լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդների և գործիքների կիրառմամբ:
3. Մշտադիտարկման շրջանակներում իրականացվում է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության գնահատում՝ համաձայն միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդների և գործիքների: