Հոդված 33. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին
Հոդված 33. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին
1. Բնության հատուկ պահպանվող տարածքի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա բացասական մարդածին ներգործությունը մեղմացնելու նպատակով սահմանվում է պահպանման գոտի:
2. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է այն տնտեսական գործունեությունը, որը սպառնում է այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
3. Պահպանման գոտու ստեղծումը հողերի նկատմամբ սեփականության ձևերի փոփոխություն չի նախատեսում:
4. Պահպանման գոտու սահմանների որոշման համար հիմք են բնության հատուկ պահպանվող տարածքի վրա ազդեցություն ունեցող գոտու լանդշաֆտային և ռելիեֆային առանձնահատկությունները՝ լեռնաշղթաներ և բլրաշարքեր, գագաթներ, թեք լանջեր, ձորեր, կիրճեր և գետահովիտներ, գետեր, բարձրադիր կամ մերձբարձունքային հատվածներ, ջրբաժան գծեր, խորը խորշեր, լանջերի խզվածքներ, քարային կամ ժայռոտ հատվածներ և այլն, որոնք համեմատաբար կայուն սահմաններ են:
5. Պահպանման գոտու տարածքում տնտեսական գործունեության տեսակները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով:
6. Պահպանման գոտու սահմաններում խրախուսվում են կենսաբազմազանության պահպանմանն ուղղակիորեն նպաստող կամ անուղղակիորեն աջակցող գործողությունները: