Գլուխ 8 · ՊԱՀՊԱՆՎՈՂ ԼԱՆԴՇԱՖՏԸ
Հոդված 26. Պահպանվող լանդշաֆտի ստեղծման դեպքերը
Հոդված 26. Պահպանվող լանդշաֆտի ստեղծման դեպքերը
1. Պահպանվող լանդշաֆտը ստեղծվում է բնական, ինչպես նաև մարդու և բնության փոխազդեցության շնորհիվ ձևափոխված բնապահպանական, մշակութային և գեղագիտական արժեք ներկայացնող տարածքների պահպանության, վերականգնման, գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մշտադիտարկման իրականացման, էկոլոգիական կրթության և դաստիարակության, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման, ինչպես նաև հողօգտագործման ավանդական ձևերի զարգացման անհրաժեշտության դեպքերում: