Հոդված 7. Բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը
Հոդված 7. Բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը
1. Բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը հաստատվում է բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծման մասին Կառավարության կամ համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում: Մինչև զարգացման (կառավարման) պլանի հաստատումը կառավարման հիմնական գործառույթներն իրականացվում են անընդհատ ռեժիմով՝ հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների դեպքում՝ լիազորված մարմնի կողմից հաստատված, իսկ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների դեպքում՝ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված ժամանակավոր միջոցառումների ծրագրերի հիման վրա:
2. Զարգացման (կառավարման) պլանը կազմվում է համաձայն լիազորված մարմնի հաստատած մեթոդական ուղեցույցի:
3. Զարգացման (կառավարման) պլանը կարող է վերանայվել մինչև դրա գործողության ժամկետի ավարտը՝
1) գիտական հետազոտությունների, ուսումնասիրությունների և մշտադիտարկման արդյունքների հիման վրա․
2) բնության հատուկ պահպանվող տարածքի սահմանների, հողերի նպատակային նշանակության, կատեգորիայի, կառավարման համակարգի կամ ենթակառուցվածքների փոփոխության դեպքում․
3) զարգացման (կառավարման) պլանում հայտնաբերված անճշտությունների կամ հնացած տվյալների թարմացման անհրաժեշտության և այլ դեպքերում:
4. Բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը հաստատվում է 10 տարի ժամանակահատվածի համար:
5. Նոր զարգացման (կառավարման) պլանի մշակման աշխատանքներն սկսվում են մինչև նախորդ զարգացման (կառավարման) պլանի սահմանված ժամկետի ավարտը: