Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության իրականացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության իրականացումը

1. Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնում է Էկոպարեկային ծառայությունը՝ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում է սույն օրենքի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթներին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային գոտում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և այլ գործունեություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական սահմանի մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կառավարության հաստատած կարգով, որը սահմանում է պետական սահմանային գոտում գտնվող տարածքներում գործունեության իրականացման ընթացակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։