Հոդված 31. Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործողները
Հոդված 31. Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործողները
1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործողներ են պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
2. Բնության հատուկ պահպանվող տարածքներում սույն օրենքով և տվյալ տարածքի պահպանության ու օգտագործման ռեժիմով թույլատրված գործունեության իրականացման, ինչպես նաև այդ գործունեության շրջանակներում կառավարող սուբյեկտի կողմից մատուցվող ծառայությունների և ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվում է թույլատրելի գործունեության և սպասարկման վճար, բացառությամբ կրթադաստիարակչական միջոցառումների կամ գիտական ուսումնասիրությունների համար սույն օրենքով նախատեսված դեպքերի: Վճարներից գոյացած միջոցներն օգտագործվում են տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարող սուբյեկտի կողմից՝ սույն օրենքով, տվյալ սուբյեկտի կանոնադրությամբ կամ կառավարման պայմանագրով նախատեսված նպատակների իրականացման համար: