Գլուխ 12 · ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ
Հոդված 36. Կենսոլորտային տարածքի կառուցվածքը
Հոդված 36. Կենսոլորտային տարածքի կառուցվածքը
1. Կենսոլորտային տարածքը կազմված է կենտրոնական գոտուց (միջուկ կամ միջուկներ), ինչպես նաև պահպանման և անցումային գոտիներից:
2. Կենսոլորտային տարածքի միջուկը կամ միջուկները կարող են լինել տարբեր կատեգորիաների բնության հատուկ պահպանվող տարածքներ, որտեղ գործում են սույն օրենքով այդ կատեգորիաների համար սահմանված պահպանության և օգտագործման ռեժիմները:
3. Կենսոլորտային տարածքների պահպանման և անցումային գոտիներում կարող են ընդգրկվել ենթագոտիներ (հատուկ գործառույթներով հատվածներ):