Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգումը

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներն ըստ հողի նկատմամբ սեփականության ձևի լինում են պետական կամ համայնքային:

2. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են՝

1) ըստ նշանակության՝ հանրապետական կամ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների․

2) ըստ կատեգորիաների՝ արգելոցի, ազգային պարկի, բնության հուշարձանի, արգելավայրի, պահպանվող լանդշաֆտի:

3. Արգելոցը, արգելավայրը, ազգային պարկը և բնության հուշարձանը հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներ են, իսկ պահպանվող լանդշաֆտը՝ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։