Հոդված 34. Էկոլոգիական ցանցը և էկոլոգիական միջանցքը
Հոդված 34. Էկոլոգիական ցանցը և էկոլոգիական միջանցքը
1. Էկոլոգիական ցանցի ստեղծման դեպքերն են՝
1) երբ անհրաժեշտ է ապահովել տարբեր բնության հատուկ պահպանվող տարածքների և արժեքավոր բնական էկոհամակարգերի փոխկապակցվածությունը, կենդանիների տեղաշարժն ու միգրացիան․
2) երբ անհրաժեշտ է բարելավել և ներդաշնակեցնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը․
3) երբ անհրաժեշտ է նպաստել բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող գործընթացներում շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությանը․
4) երբ անհրաժեշտ է ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների ինտեգրումը սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում:
2. Որպես էկոլոգիական ցանցի բաղադրիչ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների և արժեքավոր բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության, դրանց էկոհամակարգերի կայունության, պահպանության, բույսերի տարածվածության, կենդանիների տեղաշարժի և էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովման անհրաժեշտության դեպքում ստեղծվում է էկոլոգիական միջանցք:
3. Բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս էկոլոգիական միջանցքի կամ արժեքավոր բնական էկոհամակարգի ստեղծումը հողերի նկատմամբ սեփականության ձևերի փոփոխություն չի նախատեսում:
4. Էկոլոգիական միջանցքում կիրառվող սահմանափակումները ամրագրվում են դրանցում ընդգրկված հողամասերի սեփականատերերի և օգտագործողների հետ կնքվող պայմանագրով:
5. Էկոլոգիական միջանցքում տնտեսական գործունեության տեսակները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով: