Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Լիազորված մարմնի լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Լիազորված մարմնի լիազորությունները

1. Լիազորված մարմնի լիազորություններն են՝

1) բնության հատուկ պահպանվող տարածքների պետական քաղաքականության մշակումը և իրականացումը․

2) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բնագավառում նպատակների և գործողությունների ծրագրի հաստատումը․

3) հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների (բացառությամբ բնության հուշարձանների), բուսաբանական այգիների, անտառպարկերի կամ դենդրոպարկերի կանոնադրությունների հաստատումը․

4) Կառավարության՝ որպես հիմնադրի որոշմամբ նախատեսված դեպքերում հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների և դրանցում փոփոխությունների հաստատումը․

5) բնության հատուկ պահպանվող տարածքների (բացառությամբ բնության հուշարձանների և տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների) զարգացման (կառավարման) պլանների հաստատումը․

6) բնության հատուկ պահպանվող տարածքների մշտադիտարկման կազմակերպման և իրականացման կարգի հաստատումը․

7) բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման կարգի հաստատումը․

8) բնության հուշարձանների ստեղծումը և ցանկի հաստատումը․

9) բնության հուշարձանի անձնագրի հաստատումը․

10) ազգային պարկի ռեկրեացիոն և տնտեսական (կայուն օգտագործման) գոտիների, արգելավայրի, պահպանվող լանդշաֆտի տարածքներում կենսաբանական պաշարների օգտագործման ենթակա չափաքանակների և տեսակների սահմանումը․

11) հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում գանձվող թույլատրելի գործունեության և սպասարկման վճարների տեսակների և դրույքաչափերի սահմանումը․

12) արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկերի արգելոցային կամ արգելավայրային գոտիներ և բնության հուշարձանների տարածքներ մուտքի թույլտվության տրամադրման կարգի սահմանումը․

13) բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման (կառավարման) պլանների կազմման մեթոդական ուղեցույցի հաստատումը․

14) բնության հուշարձանի կառավարման նպատակով լիազորված մարմնի և պետական ոչ առևտրային կազմակերպության, տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի միջև Հայաստանի Հանրապետության անունից կնքվող կառավարման պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը․

15) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիների, էկոլոգիական ցանցերի, էկոլոգիական միջանցքների, արժեքավոր բնական էկոհամակարգերի և կենսոլորտային տարածքների գործունեության արդյունավետ իրականացման նպատակով շահագրգիռ կողմերի ներգրավմամբ հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմնի կազմի և աշխատակարգի հաստատումը․

16) էկոլոգիական ցանցի ստեղծման հայեցակարգի հաստատումը․

17) կենսոլորտային տարածքների զարգացման (կառավարման) պլանի հաստատումը․

18) կենսոլորտային տարածքների կանոնադրության հաստատումը․

19) կենսոլորտային տարածքների կառավարող կառույցի կանոնադրության հաստատումը․

20) կենսոլորտային տարածքների ստեղծման կարգի հաստատումը․

21) կենսոլորտային տարածքների սահմանների, գոտիների և ռեժիմների հաստատումը․

22) կենսոլորտային տարածքի հիմնման նպատակով Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմի և աշխատակարգի հաստատումը․

23) արժեքավոր բնական էկոհամակարգերի առանձնացման ընթացակարգի սահմանումը․

24) արժեքավոր բնական էկոհամակարգերի ցանկի հաստատումը․

25) արժեքավոր բնական էկոհամակարգերի զարգացման (կառավարման) պլանների հաստատումը․

26) կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում նպատակների և գործողությունների ծրագրի հաստատումը․

27) ըստ կատեգորիաների՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման չափորոշիչների սահմանումը․

28) բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի ստեղծումը, տարածքի չափի և սահմանների հաստատումը․

29) բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի ստեղծման կարգի հաստատումը․

30) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։