Հոդված 11. Տարածքային կառավարման մարմինների (մարզպետների) լիազորությունները
Հոդված 11. Տարածքային կառավարման մարմինների (մարզպետների) լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, պաշտպանության, օգտագործման և կառավարման բնագավառում տարածքային կառավարման մարմինների (մարզպետների) լիազորություններն են՝
1) մասնակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական քաղաքականության, կառավարման բնագավառում պետական ծրագրերի ու ռազմավարությունների մշակման գործընթացին՝ լիազորված մարմնի սահմանած ձևաչափով ներկայացնելով մարզի տարածքային առանձնահատկություններից և բնապահպանական խնդիրներից բխող հիմնավորված առաջարկություններ․
2) մարզի տարածքում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման միջոցառումների իրականացումը՝ համաձայն լիազորված մարմնի հաստատած ծրագրերի և մեթոդական ուղեցույցների․
3) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ: