Հոդված 12. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
Հոդված 12. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, պաշտպանության, օգտագործման և կառավարման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն են՝
1) համայնքի ավագանու կողմից՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ, համայնքի վարչական սահմաններում գտնվող «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ որոշման ընդունումը և այդ որոշմամբ սահմանված նորմերի, ինչպես նաև սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահպանության և օգտագործման ռեժիմների պահպանման նկատմամբ հսկողությունը․
2) համայնքի ավագանու կողմից ստեղծված համայնքի վարչական սահմաններում գտնվող «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանի և կանոնադրության մշակումը և հաստատումը․
3) համայնքի ավագանու կողմից՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի մշտադիտարկման կազմակերպման ապահովումը․
4) համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի ստեղծումը և վարումը․
5) համայնքի վարչական սահմաններում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսոլորտային տարածքների պահպանության ռեժիմների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման միջոցառումների իրականացումը․
6) համայնքի ավագանու կողմից՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ, համայնքի վարչական սահմաններում գտնվող «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքում գանձվող թույլատրելի գործունեության և սպասարկման վճարների տեսակների և դրույքաչափերի սահմանումը․
7) մասնակցությունը կենսոլորտային տարածքի կառավարմանը՝ կոլեգիալ մարմնում մշտական ներկայացուցչի միջոցով․
8) մասնակցությունը կենսոլորտային տարածքի զարգացման (կառավարման) պլանի մշակմանը․
9) համայնքի ավագանու կողմից, կենսոլորտային տարածքի գոտիներին համապատասխան, ռեժիմը պահպանելու ուղղությամբ համապատասխան կարգավորումների մշակումը և հաստատումը․
10) երկու և ավելի համայնքների մասնակցությամբ համատեղ կենսոլորտային տարածքի ստեղծման հայտի ներկայացումը լիազորված մարմնին․
11) սույն օրենքով սահմանված կարգով՝ բնության հուշարձանի կառավարումը․
12) սույն օրենքով սահմանված կարգով՝ բնության հուշարձանի պահպանությունը և օգտագործումը: