Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ

Հոդված 19. Ազգային պարկի գոտիավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Ազգային պարկի գոտիավորումը

1. Ազգային պարկի տարածքն ըստ գործառնական նշանակության բաժանվում է արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն, տնտեսական (կայուն օգտագործման) գոտիների, որոնք ձևավորվում են՝ հաշվի առնելով տարածքի էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, սոցիալական, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքները:

2. Ազգային պարկի տարածքագործառնական գոտիների առանձնացման դեպքերն են՝

1) արգելոցային գոտու տարածքի բնական վիճակի պահպանության անհրաժեշտության դեպքը․

2) արգելավայրային գոտու տարածքի հազվագյուտ, էնդեմիկ, ռելիկտային, Կարմիր գրքում գրանցված բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների և դրանց պոպուլյացիաների աճելավայրերի և ապրելավայրերի պահպանության անհրաժեշտության դեպքը․

3) ռեկրեացիոն գոտու տարածքի հանգստի, առողջարարական, զբոսաշրջային ծառայությունների կազմակերպումը՝ տարածքի բնական, գեղագիտական և պատմամշակութային արժեքների պահպանության ապահովման անհրաժեշտության դեպքը․

4) տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածքի վերականգնվող բնական պաշարների շարունակական կայուն օգտագործման ապահովման, ինչպես նաև ազգային պարկի վարչական ենթակառուցվածքների ստեղծման և տեղաբաշխման ապահովման անհրաժեշտության դեպքերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։