Հոդված 32. Օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 32. Օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները
1. Օգտագործողն իրավունք ունի՝
1) ընտրելու սույն օրենքով սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման ձևերը, օգտվելու սույն օրենքով, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ, զարգացման (կառավարման) պլանով, անձնագրով և պայմանագրով թույլատրված օգտագործման ձևերից․
2) իրացնելու օգտագործումից ստացվող արտադրանքը և տնօրինելու եկամուտները:
2. Օգտագործողը պարտավոր է՝
1) գործել սույն օրենքի պահանջներին համապատասխան․
2) ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքից իրեն հատկացված հողատարածքներում (ջրատարածքներում) հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված պահանջների կատարումը․
3) պահպանել «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով սահմանված հրդեհային անվտանգության կանոնները, չխախտել բնական էկոհամակարգերի ամբողջականությունը․
4) չխոչընդոտել բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձին՝ կատարելու իր ծառայողական պարտականությունները․
5) ժամանակին կատարել բնության հատուկ պահպանվող տարածքից օգտվելու համար սահմանված վճարները․
6) չխախտել բնության հատուկ պահպանվող տարածքի այլ օգտագործողների իրավունքները:
3. Բնության հատուկ պահպանվող տարածքից օգտվելու իրավունքը դադարում է՝
1) սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման դեպքերում․
2) օգտագործողի կամավոր հրաժարման կամ մահվան դեպքում․
3) բնության հատուկ պահպանվող տարածքն օգտագործող իրավաբանական անձի լուծարման դեպքում․
4) պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում․
5) օրենքով սահմանված այլ դեպքերում: