Գլուխ 12 · ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ
Հոդված 35. Կենսոլորտային տարածքի ստեղծման դեպքերը
Հոդված 35. Կենսոլորտային տարածքի ստեղծման դեպքերը
1. Կենսոլորտային տարածքը ստեղծվում է բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանցից դուրս գտնվող արժեքավոր էկոհամակարգերի և կենսաբանական բազմազանության պահպանության ու կայուն օգտագործման անհրաժեշտության դեպքում՝ հարակից բնակավայրերի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով:
2. Կենսոլորտային տարածքը կարող է ընդգրկվել միջազգային էկոլոգիական ցանցում՝ միջազգային կազմակերպությունների կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան: