Հոդված 37. Կենսոլորտային տարածքի հիմնման նպատակով ստեղծվող Միջգերատեսչական հանձնաժողովը
Հոդված 37. Կենսոլորտային տարածքի հիմնման նպատակով ստեղծվող Միջգերատեսչական հանձնաժողովը
1. Կենսոլորտային տարածքի հիմնման գործընթացը համակարգելու և շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությունն ապահովելու նպատակով լիազորված մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է Միջգերատեսչական հանձնաժողով:
2. Միջգերատեսչական հանձնաժողովը խորհրդատվական բնույթի մարմին է, որի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ և պարտադիր կատարման ենթակա չեն:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազորված մարմնի, համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների և կենսոլորտային տարածքի հնարավոր սահմաններում ընդգրկվող համայնքների ներկայացուցիչներ: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ներգրավվել գիտական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
4. Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է լիազորված մարմինը:
5. Միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթներն են՝
1) կենսոլորտային տարածքի հիմնման գործընթացի համակարգումը․
2) կենսոլորտային տարածքի կանոնադրության, տեսլականի, նպատակների, գործառույթների, կառավարման առանձնահատկությունների, սահմանների և գոտիների վերաբերյալ առաջարկությունների քննարկումը․
3) կենսոլորտային տարածքի հիմնման գործընթացի համապատասխանեցման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման ծրագրերին․
4) կենսոլորտային տարածքի հիմնման գործընթացում շահագրգիռ կողմերի ներգրավման ապահովման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
6. Միջգերատեսչական հանձնաժողովը գործում է մինչև կենսոլորտային տարածքի հիմնման գործընթացի ավարտը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2006 թ. դեկտեմբերի 16
Երևան
ՀՕ-211-Ն