Հոդված 5. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի սեփականությունը
Հոդված 5. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի սեփականությունը
1. Արգելվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա ստեղծված բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը:
2. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության բնապահպանական գործառնական նշանակության հողերն են:
3. Հողի վարձակալը կամ օգտագործողը պարտավոր է պահպանել սույն օրենքով, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ, զարգացման (կառավարման) պլանով, իսկ բնության հուշարձանի դեպքում՝ անձնագրով և համապատասխան կառավարման պայմանագրով սահմանված պահպանության և օգտագործման ռեժիմների պահանջները: