Հոդված 8. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ծախսերը
Հոդված 8. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ծախսերը
1. Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտական ուսումնասիրությունների և բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից: Բացի պետական բյուջեից հատկացվող միջոցներից, սույն մասով նախատեսված ծախսերը կարող են ֆինանսավորվել նաև տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարող սուբյեկտի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքով ստացված միջոցներից, հովանավորչական և նվիրատվական միջոցներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
2. Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտական ուսումնասիրությունների և բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են համայնքային բյուջեից, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարող սուբյեկտի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքով ստացված միջոցներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին: