Հոդված 9. Կառավարության լիազորությունները
Հոդված 9. Կառավարության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, պաշտպանության, օգտագործման և կառավարման բնագավառում Կառավարության լիազորություններն են՝
1) հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը (բացառությամբ բնության հուշարձանների), տարածքի չափի և սահմանների հաստատումը․
2) բնության հուշարձանների կառավարման իրավունքով տրամադրման կարգի հաստատումը․
3) բնության հատուկ պահպանվող տարածքների (բացառությամբ բնության հուշարձանների) կառավարումն իրականացնող լիազորված մարմնի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված բնապահպանական հողերի օգտագործման տրամադրման կարգի և պայմանների հաստատումը․
4) բնության հատուկ պահպանվող տարածքներում հանրային լողափերի ստեղծումը․
5) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ: